Առաջիկա օրերին կվերականգնվեն Վրաստանի ներքին չվերթները

Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանիի հայտարարությամբ՝ առաջիկայում, ամենայն հավանականությամբ հուլիսի 15-ից, կվերականգնվեն ներքին չվերթները:

«Կվերականգնվեն ներքին չվերթները, որոնք մեր քաղաքացիներին հնարավորություն կտան ավելի հեշտ և արագ ժամանել այն վայրերը, որոնք հեռու են գտնվում մայրաքաղաքից, կամ նրանց բնակավայրերից: Մոտ ապագայում չվերթները կվերականգնվեն»,- հայտարարել է Չիքովանին:

Ինչպես հայտնի է՝ միջազգային չվերթները Վրաստանում չեն վերականգնվի մինչև հուլիսի 31-ը, և կիրականացվեն միայն չարտերային չվերթներ: Այսօր հայտնի դարձավ, որ հուլիսին նշանակվել է 4 հատուկ չվերթ Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: