Դատարանը մերժել է դատախազության միջնորդությունը. Մելիան ազատության մեջ է

Դատարանը մերժել է Նիկա Մելիայի ձերբակալման վերաբերյալ դատախազության միջնորդությունը:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի դատախազությունն ընդդիմադիր Նիկա Մելիայի խափանման միջոցը կիրառելու միջնորդությամբ դիմել է դատարան: Դատախազությունից հայտնում են` Թբիլիսիի քաղաքային դատարանին միջնորդություն է ներկայացվել, որ Նիկա Մելիայի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվի կալանք:

Նշենք, որ երեկ Վրաստանի խորհրդարանը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նիկա Մելիային զրկեց պատգամավորական մանդատից՝ դատախազության պահանջով:

Մելիան մեղադրվում է հասարակական կարգի խախտման մեջ: