Առողջական վնաս կրած զինծառայողները մինչև 800 լարի հավելավճար կստանան

Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, հունվարից վիրավորված զինծառայողներին պետությունը ամենամսյա հավելավճար կտա 200-ից 800 լարիի սահմաններում:

Ղարիբաշվիլին ներկայացնելով պաշտոնավարման 100 օրվա հաշվետվությունը, ասել է, որ առողջական վնաս կրած զինծառայողների մասին հոգ տանելն առաջնային խնդիր է պետության համար:

«Պետությունը պարտավոր է առաջին հերթին հոգ տանել այն մարդու մասին, ով հայրենիքին զոհաբերում է իր համար ամենաթանկը` առողջությունը, սեփական կյանքը»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, բացի այդ, 2019 թվականի նոյեմբերից զինծառայողների աշխատավարձն աճել է 100-500 լարիով: