Հավլաբարում վթարի հետևանքով հետիոտն է մահացել

Հավլաբարում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Ավտոմեքենան վթարի է ենթարկել միջին տարիքի կնոջը, որը տեղում մահացել է:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գործի քննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` երթևեկության կանոնների խախտում: