Ախալքալաքի գյուղերում ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվում

Ախալքալաքի գյուղերում իրականացվում են ճանապարհների մաքրման համակարգված աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի Facebook-յան էջից։

Նշվում է, որ հատուկ տեխնիկայով արդեն ձնից մաքրվել է Աբուլ գյուղ տանող ճանապարհը։

Տեղեկության համաձայն՝ աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և տեղակալ Թեմուր Մջեդլիձեն։