Երեկվա օրը համառոտ. մարտի 14

Վրաստանի հանրակրթական դպրոցներում դասապրոցեսը կմեկնարկի մարտի 15-ից:

Մարդկային զարգացման ինդեքսում (HDI) Վրաստանը գտնվում է «մարդկային զարգացման շատ բարձր մակարդակ» ունեցող երկրի կատեգորիայում և համաշխարհային 193 երկրների վարկանիշում 60-րդ տեղում է:

Արդարադատության բարեփոխումները Վրաստանի ժողովրդավարական զարգացման և Եվրամիության հետ հետագա ինտեգրման կարևորագույն նախապայմաններից են:

2022-2023 թվականներին առնվազն 17 հազար 394 անձ խախտել է օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Վրաստանում գտնվելու, ինչպես նաև Վրաստանի տարածքով տարանցման կանոնները։

Վրաստանի քաղաքացիների ոչ էլեկտրոնային, այսպես կոչված` լամինացված, նույնականացման (ID) քարտերը, որոնք տրվել են մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը, հնարավոր կլինի մարտի 15-ից անվճար փոխարինել նոր՝ էլեկտրոնային ID քարտերով:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատերերից Դավիթ Կեզերաշվիլին կարծում է, որ ԱՄՆ-ն իրեն վիզա չի տրամադրել Վրաստանի կառավարության զրպարտչական արշավի պատճառով։

Թբիլիսիի Դիդուբեի թաղամասի բնակելի շենքի առաջին հարկում պայթյուն է տեղի ունեցել։

Վրաստանի կառավարությունը մեկ լարի խորհրդանշական գումարի դիմաց հողատարածքներ է հանձնել վրաց Ուղղափառ եկեղեցուն Օզուրգեթիի և Չոխատաուրիի մունիցիպալիտետներում։

Հաջորդ ամսից 0,75 տոկոսով կկրճատվի լարիով ստացած վարկերի ամսական վճարը։

Ըստ Gallup International-ի ուսումնասիրության` Վրաստանն ու Հայաստանը այն երկրների հնգյակում են, որտեղ ամենաբազմաքանակն են այն քաղաքացիները, որ հայտարարում են իրենց պատրաստակամության մասին` կռվել հանուն իրենց երկրի, եթե պատերազմ լինի։