Այսուհետ մենք կօգնենք միայն նրանց, ովքեր հարգում են մեզ և մեր բարեկամներն են. Դոնալդ Թրամփ

Վաշինգտոնն այսուհետ կօգնի միայն այն երկրներին, որոնք ԱՄՆ-ի բարեկամն են, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում անցկացված քաղաքական քննարկումների ժամանակ:

«ԱՄՆ-ն կպարզի, թե արդյոք այն երկրների շահերը, որոնց օգնում է Վաշինգտոնը համապատասխանում են ամերիկյան շահերին: Այսուհետ մենք կօգնենք միայն նրանց, ովքեր հարգում են մեզ և ովքեր մեր բարեկամն են», — ասել է ԱՄՆ նախագահը:

Ըստ Դոնալդ Թրամփի, ԱՄՆ-ն ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ծախսերի 25 տոկոսից ավելին չի հոգա: