Դեգնանը հերքում է իշխանությունների պնդումը․ ISFED-ը հեղափոխություն չի անում

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, թե «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) մասնակցում է հեղափոխական գործընթացին՝ փաստերի սխալ մեկնաբանություն է որակում։

Դեգնանը նշել է, որ ամերիկյան դեսպանատունը լիովին վստահում է ISFED-ին. ISFED-ը մասնակցել է նաև ընտրական բարեփոխումների խմբին, որը ղեկավարում է խորհրդարանի ներկայիս նախագահը։

Դեգնանիի խոսքով, կազմակերպությունը մեծ ներդրում է ունեցել բարեփոխումների և օրենսդրության մշակման գործում, որոնք հետագայում ընդունվել են խորհրդարանի կողմից։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 23-ին, Կոբախիձեն հայտարարել էր, որ ISFED-ը ակտիվորեն ներգրավված է ընտրությունների ձայների զուգահեռ հաշվարկի կեղծման գործընթացում, որից հետո մասնակցել է հեղափոխական գործընթացին։

Օգոստոսի 19-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն արձագանքել է խորհրդարանական ընտրական բարեփոխումների խմբում ISFED ՀԿ-ին չընդգրկելու փաստին։ Հայտարարության մեջ ասվում էր, որ նման իրավասու կազմակերպությանը գործընթացից դուրս թողնելը հակասում է Եվրահանձնաժողովի հանձնարարականին և բարեփոխումների ոգուն։

ԵՄ-ն կոչ է անում ՀԿ-ներին ընտրական բարեփոխումներին մասնակցելու հնարավորություն տալ