Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլի բողոքարկման արդյունքները

Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է 2022-2023 ուսումնական տարվա ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլի բողոքարկման արդյունքները:

Ըստ NAEC-ի՝ համապատասխան առարկայի թեստից առավելագույն միավորի առնվազն 50 տոկոսը հավաքած աշակերտը, ով գտնվում էր համապատասխան դասարանի ու առարկայի վարկանիշային ցուցակի առաջին հիսուն մասնակիցների մեջ՝ անցնում է երրորդ փուլ։

Բողոքարկման արդյունքները մասնակիցները կարող են տեսնել՝ անցնելով հետևյալ հղմամբ: Երրորդ փուլի համար անցողիկ միավորները հասանելի են հետևյալ հղմամբ:

Ի դեպ, Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը անցկացվել է հունվարի 9-13-ը, առաջին փուլը՝  դեկտեմբերի 9-ին: