Ազգությամբ հայ պատգամավորները կողմ են քվեարկել «ռուսական օրենքին»

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ, դահլիճում վիճաբանության ու ծեծկռտուքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները այսպես են որակել տեղի ունեցածը. «Դավաճանները փակվել են  դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»:

«Մթավարի» հեռուստատեսությունը տարածում է աղմկահարույց «ռուսական օրենքին» կողմ քվեարկողների ցուցակը, որտեղ արձանագրված են նաև հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Ստորև ներկայացնում ենք ցուցակի լուսանկարները՝