Բարձր լեռնային գյուղերում արևային էլեկտրակայաններ կտեղադրվեն

Վրաստանի կառավարության որոշմամբ բարձր լեռնային գոտիների այն բնակավայրերը, որոնք ապահովված չեն էլեկտրաէներգիայով, արևային էլեկտրակայաններ կտեղադրվեն:

Մցխեթա-Մթիանեթիի, Շիդա Քարթլիի, Սամցխե-Ջավախեթիի, Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի, Քվեմո Սվանեթիի և Կախեթիի 87 գյուղի 178 ընտանիքներում հատուկ համակարգի տեղադրումը կսկսվի սեպտեմբերից և կավարտվի հունվարի վերջին:

Արևային էլեկտրակայանները կհատկացվեն միայն այն գյուղերին, որտեղ կան մշտական բնակիչներ:

Արևային վահանակի հզորությունը կազմում է 1 500 վատ, ինչը բավական է միաժամանակ մի քանի սարքավորում (տան լուսավորություն, հեռուստացույց, սառնարան և այլ կենցաղային տեխնիկա) միացնելու համար: