Բողոքի ցույց Սաակաշվիլիի տիկնոջ ընտրական շտաբի մոտ

Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու Սանդրա Ռուլովսի ընտրական շտաբի մոտ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են կազմակերպել: Ցույցի մասնակիցները Ռուլովսից պահանջել են պատասխանել իրենց հարցերին: Ցույցի կազմակերպիչ Թեոնա Քարդավան ասել է.

«Մենք բողոքում ենք նաև այն բանի դեմ, որ Սաակաշվիլին և Ռուլովսը նախընտրական լոզունգ են վերցրել իբրև փախստականներն աջակցում են նրանց: Աբխազցիները չեն ընտրում «Միացյալ ազգային շարժման» թեկնածուին ու մենք դա կապացուցենք, երբ մայիսի 19-ին միաձայն կասենք` «ո՛չ Սանդրա Ռուլովսին»:

Ցույցի մասնակիցները նաև հիշատակել են, որ Միխեիլ Սաակաշվիլին և Սանդրա Ռուլովսը վիլլա են ձեռք բերել ԱՄՆ-ում, պահանջում են նաև պատասխան` թե ինչ միջոցներով: