2020 թ. ընտրություններին «Վրացական երազանքում» նոր դեմքեր կլինեն. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում չի բացառել, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունում շատ նոր դեմքեր կլինեն։

Ինչպես հայտարարել է Կալաձեն, կուսակցության դռները միշտ բաց են հաջողակ երիտասարդների համար, ինչը կարևոր է:

«Կան մարդիկ ովքեր դուրս են գալիս կուսակցությունից: Սա սովորական ու առողջ երևույթ է», — հայտարարել է Կալաձեն: