Բրյուսելը հետևում թողեց Վրաստանին. Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով, այնժամ, երբ Եվրամիությունը լավ որոշում կայացրեց՝ անդամակցություն առաջարկելով Մոլդովային և Ուկրաինային, Բրյուսելը հետևում թողեց Վրաստանին:

Օրբանը նշել է, որ Բրյուսելի այս որոշումն անընդունելի և բարոյապես ճիշտ չէ:

«Վրաստանը մեզ պետք է Եվրամիությունում», — ասել է Օրբանը։ Հիշեցնենք՝ երեկ պաշտոնական այցով Հունգարիայում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նշենք, որ Եվրոպական խորհուրդը 2022 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշում է կայացրել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածուի կարգավիճակի մասին: Այս որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային տրվել է թեկնածու երկրի կարգավիճակ, Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և պայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։