COVID-19-ի նոր ալիք. ով պետք է պատվաստվի

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն կոչ է արել բնակչությանը պատվաստվել։

Գամկղրելիձեի խոսքով, ինչպես ամբողջ աշխարհում, Վրաստանում նույնպես ավելանում են կորոնավիրուսի դեպքերը, ինչը պայմանավորված է Omicron-ի երկու նոր շտամներով, որոնք բնութագրվում են ավելի արագ տարածվելիությամբ։

Չնայած դեպքերի աճին՝ Գամկղրելիձեն նշել է, որ հիվանդանոցային հատվածի ծանրաբեռնվածությունն այս փուլում չի ավելացել, և միայն սակավաթիվ հիվանդների պետք է տեղափոխել կլինիկա։

«Ոչ մի տարածաշրջանում առանձնահատուկ բան չկա, ցուցանիշը գրեթե նույնն է, Թբիլիսիում մի փոքր ավելի է։ Վերջին երեք շաբաթվա ընթացքում և՛ դրականության մակարդակը, և՛ հաճախականությունը աճում են: Սակայն շեշտում եմ, որ ամենալուրջ ցուցանիշը, որը մահացությունն է, չի աճում»,- նշել է Գամկղրելիձեն։

NCDC-ի ղեկավարը խորհուրդ է տվել չպատվաստվածներին պատվաստվել, իսկ պատվաստվածները պետք է ընդունեն երրորդ՝ խթանող չափաբաժինը։

Երրորդ խթանիչ դոզան ստացած քաղաքացիներին պատվաստանյութի չորրորդ չափաբաժինն անելու առաջարկությունն այս փուլում տրվում է միայն 50+ տարիքային խմբին և/կամ քրոնիկ հիվանդներին։

Գամկղրելիձեն հավելել է՝ այս պահին երկրում կա Pfizer, Sinovac և Sinopharm պատվաստանյութերի բավարար պաշարներ։