Դատապարտում եմ Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած հարձակումը. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում գրառում է արել և դատապարտել հունվարի 27-ին Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով յոթ մարդ զոհվել է, առնվազն երեքը՝ վիրավորվել։

«Ցնցված եմ Երուսաղեմի սինագոգի մոտ հնչած կրակոցներից։ Դատապարտում եմ այս հարձակումը խաղաղ հավատացյալների վրա։ Բռնությունը երբեք չի հանդուրժվի: Աղոթում եմ վիրավորների և նրանց համար, ովքեր կորցրել են իրենց հարազատներին»,- գրել է Զուրաբիշվիլին:

Նշենք, որ հունվարի 27-ին զինված անձը կրակ է բացել Արևելյան Երուսաղեմի սինագոգից դուրս եկող ուխտավորների վրա։ Իսրայելի ոստիկանությունը սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության գործով ձերբակալել է 42 մարդու և հայտարարել հարձակվողի սպանության մասին։ Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ տեղի ունեցած հարձակման հեղինակը 13-ամյա տղա է:

Ի պատասխան երկու հարձակումների՝ Իսրայելի իշխանությունները մշտական հերթապահող սպաներ են տեղակայել Երուսաղեմի տարածքում՝ «անհրաժեշտության դեպքում հատուկ իրադարձություններին արագ արձագանքելու համար»: