Դեղատնային նարկոմանիա. օրինախախտ 17 դեղատուն է բացահայտվել

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության տվյալներով, Թբիլիսիում հայտնաբերվել է օրենքի խախտումներով գործող 17 դեղատուն:

Քննչական ծառայության փոխանցմամբ՝ նշված դեղատները չեն ունեցել իրենց գործունեության համար անհրաժեշտ համապատասխան թույլտվություններ, որոնցից առանց դեղատոմսի վաճառվել են տարբեր անվանումներով և հատուկ հսկողության տակ գտնվող հոգեմետ դեղեր։

Ըստ հայտարարության՝ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են մեծ քանակությամբ հոգեմետ դեղեր, դրանց վաճառքից ստացված գումար, տեղեկատվություն և փաստաթղթեր պարունակող համակարգչային տեխնիկա։

Տվյալների համաձայն, կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։

Ի դեպ, հանցագործությունը պատժվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածով` անօրինական ձեռնարկատիրական գործունեություն, որը պատժվում է ազատազրկմամբ 1-ից 3 տարի ժամկետով։