Դեռ մրցակիցներ ենք, խորհրդարանում գործընկերներ կդառնանք. Գոցիրիձեն` Վրաստանի ընդդիմության մասին

«Հիմա մենք դեռ մրցակիցներ ենք, իսկ գործընկերներ կդառնանք, երբ խորհրդարան կմտնենք ու կոալիցիոն կառավարություն կձևավորենք»:

Այս մասին լրագրողներին ասել է  «Ազգային շարժում» դաշինքի ղեկավար Ռոման Գոցիրիձեն` Մեկնաբանելով «Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից մեծամասնական պատգամավորներին ներկայացնելու փաստը: Ըստ քաղաքական գործչի`թեկնածուների առաջադրումը միանգամայն ճիշտ որոշում էր:

«Ելնելով ներկայիս ընտրական համակարգից, երբ մանդատների 80 տոկոսը  մեծամասնական համակարգով է, բնականաբար,  քաղաքական կուսակցություններն առաջին հերթին մրցակիցներ են: Ողբերգություն սարքելու անհրաժեշտություն չկա: Գործընթացը նորմալ է ընթանում, 30 շրջաններից մեծ մասում 2-րդ փուլ կլինի, կլինի ողջ ընդդիմադիր ճակատի աջակցությունը, մենք կօգնենք բոլորին, եթե կարողանան երկրորդ փուլ անցել: Նույն կերպ էլ ողջ ընդդիմությունն «Ազգային շարժմանը» կաջակցի  2-րդ փուլում: Անհնար է պատկերացնել, որ «Վրացական երազանքը»   40-45%-ից ավելի ձայն հավաքի: Երկրորդ փուլը հիմք կդառնա միավորման համար »,-լավատեսություն է հայտնել Գոցիրիձեն: