Տեսանյութ. Դիմակներով ու առանց կոնդիցիոների. Վրաստանում վերագործարկվեց հանրային տրանսպորտը

Վրաստանում հանրային տրանսպորտը գրեթե 2 ամսվա դադարից հետո սկսել է սպասարկել: 

Այսօրվանից սպասարկում են ինչպես ներքաղաքային, այնպես էլ միջքաղաքային երթուղիները: Մայրաքաղաք Թբիլիսիում մետրոն նույնպես սկսել է աշխատել: Տրանսպորտն ամենօրյա ռեժիմով ախտահանվելու է:

Դիմակ կրելը պարտադիր է՝ տրանսպորտ մտնելու պահից՝ ուղևորության ողջ ընթացքում: Մետրոյում ոստիկանությունն է հետևելու, որ բոլոր ուղևորները դիմակով լինեն, ավտոբուսներում՝ մոնիթորինգ իրականացնող ընկերության աշխատակիցները:

Նախօրեին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողներին ասել էր, որ հաշվի առնելով վարակաբանների մասնագիտական խորհրդատվությունները՝ միկրոավտոբուսներում կոնդիցիոներները դեռևս չեն միացվելու: Դրանք երթևեկելու են բաց պատուհաններով: Տրանսպորտի թանկացման մասով՝ Կալաձեն ասել էր, որ նման խոսակցություն չկա: