Դպրոցական արձակուրդները նախատեսվածից մեկ շաբաթ շուտ կսկսվեն

Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանում դպրոցական արձակուրդները մարտի 9-ի փոխարեն կսկսվեն մարտի 2-ից և կտևեն մինչև մարտի 16-ը: Այս մասին ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ նման որոշում կայացվել է  Վրաստանի վարչապետի գլխավորությամբ այսօր անցկացված  միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին։

Կառավարության աշխատակազմի հաղորդմամբ, որոշումը կայացվել է դպրոցներում առողջապահության նախարարության կողմից առաջարկվող ախտահանման լրացուցիչ գործողությունները համակարգված ձևով անցկացնելու նպատակով: