Ընդդիմության ևս 2 ներկայացուցիչ կմտնի խորհրդարան

«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին հայտարարել է, որ իր կուսակությունն իշխող «Վրացական երազանքի» հետ համաձայնության է եկել ու որոշում է կայացրել մտնել խորհրդարան:

Համաձայնությունն արդեն կնքված է, ստորագրված․ Էլիսաշվիլին վերջանական որոշում է կայացրել:

Ըստ այդ համաձայնագրի՝ «Վրացական երազանքը» համաձայնել է փոխել ընտրությունների համակարգն ու մատի նշանավորման փոխարեն մատնահետքի տպման համակարգ է ներմուծելու: Խորհրդարանն այդ փոփոխությունը գրանցելու է մինչև մարտի մեկը, իսկ ընդունելու՝ մինչև մայիսի մեկը:

Էլիսաշվիլին նշել է, որ պայմանը չկատարելու դեպքում, ինքն ու կուսակցության անդամ Լևան Իոսելիանին կդադարեցնեն խորհրդարանում իրենց գործունեությունը:

Ըստ Էլիսաշվիլիի՝ նրանք խորհրդարան են մտել միայն այս համաձայնության համար: Ընտրական  համակարգի հետ մեկտեղ, խոսքը վերաբերել է նաև ընդդիմության կողմից քաղբանտարկյալ համարվողներին ազատելը: Էլիսաշվիլին համարում է, որ նախօրեին Վրաստանի տարածքների դեմ իրականացված գործողությունների մեջ մեղադրվող քարտեզագետներին՝ Նատալիա Իլիչովային և Իվերի Մելաշվիլիին ազատելը հենց այս համաձայնության արդյունքն էր: