Հակահամաճարակային ի՞նչ կանոններ կշարունակեն մնալ ուժի մեջ ուսումնական հաստատություններում 

Վրաստանի ուսումնական հաստատություններում՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր, հակահամաճարակային կանոնակարգերը կշարունակեն ուժի մեջ մնալ, ինչպիսիք են՝ ջերմության ստուգումը, դեզոբարիերների, ախտահանման լուծույթների օգտագործումը և այլն։ 

Կրթության և գիտության նախարարության տեղեկացմամբ, կշարունակվի ուսուցիչների և վարչակազմի ներկայացուցիչների պարտադիր թեստավորումը։ Հայտնի է, որ պատվաստված ուսուցիչները երկու շաբաթը մեկ PCR թեստ են հանձնում, իսկ մեկ  դեղաչափով պատվաստված կամ չպատվաստված ուսուցիչները` շաբաթը մեկ անգամ արագ հակագենի թեստ:

«Հանկրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը դեռ խառը ֆորմատով է ընթանում։ Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ՝ ցանկության դեպքում, աշակերտների ծնողները կրկին հնարավորություն ունեն ընտրել ուսուցման հեռավար կամ առկա ձևաչափը», — ասված է կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։