Ընտանեկան բռնությունը Վրաստանում. մեկ տարում տուժել է 7,5 հազար կին

Վրաստանի ազգային վիճակագրության գործակալության հաղորդմամբ՝ 2020թ․ ընթացքում ներքին գործերի նախարարությունը գրանցել է ընտանեկան բռնության 9144 զոհի և 8716 բռնարարի:

Geostat-ի տվյալներով, նախորդ տարվա ընթացքում արձանագրված բռնության զոհերից 7573-ը կին է, 1571-ը՝ տղամարդ: Ինչ վերաբերում է բռնարարներին՝ 7197-ը տղամարդ է եղել, 1519-ը՝ կին:

Միայն մայրաքաղաքում, ընտանեկան բռնության զոհ է դարձել 4203 անձ, արձանագրվել է 3958 բռնարար: Հրապարակված տեղեկության համաձայն, Թբիլիսիում ինչպես բռնության զոհերի, այնպես էլ՝ բռնարարների միջին տարիքը 25-44-ն է:

Շրջաններից ամենաշատը Աջարիայում են գրանցվել ընտանեկան բռնության դեպքեր: