Ընտրողների ակտիվության ժամը 17:00-ի տվյալները

Ժամը 17:00-ի դրությամբ` ընտրողների ակտիվությունը Վրաստանի ողջ տարածքում 45.77% է կազմել:

Ինչպես հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Անա Միքելաձեն մամլո ասուլիսի ընթացքում, ժամը 17:00-ի դրությամբ, 607 530  քաղաքացի է քվեարկել:

«Ամենաբարձր ակտիվությունն այս պահի դրությամբ արձանագրվել է Ռաճա Լեչխումիում և Սվանեթիում 57.3 %, իսկ ամենացածր ակտիվություն՝ Քվեմո Քարլիում՝ 41.9%»,- հայտարարել է Միքելաձեն:

Նրա խոսքով` ընտրատեղամասերից դուրս արձանագրվել են բախումներ քաղաքական սուբյեկտների աջակիցների միջև, ինչը որոշակիորեն ազդում է ընտրատեղամասի ներսում գոյություն ունեցող իրավիճակի վրա:

«Համապատասխանաբար, կարևոր է, որ բոլոր քաղաքական կողմերն ապահովեն խաղաղության պաշտպանությունը, ընդունված էթիկական նորմերի պահպանումը»,- հայտարարել է Միքելաձեն: