Վրաստանի խորհրդարանական ընտրություններն ու պանդեմիան․ ֆոտոշարք

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել են՝ պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներով ու հատուկ կանոններով։ Չնայած սրան՝ գրեթե բոլոր տեղամասերում օրվա ընթացքում պարբերաբար նկատվել են մարդկանց հերթեր։

Բոլոր ընտրատեղամասերում փակցված էին քվեարկության նոր կարգի մասին տեղեկատվական պաստառներ։

Ընտրատեղամասեր մուտքն առանց դիմակի արգելվում էր։ Անհրաժեշտության դեպքում նրանց դիմակ էր տրամադրվում։ Ներսում, քվեարկության ընթացքում քաղաքացին պարտավոր էր 2 անգամ հանել դիմակը՝ նույնականացման համար։ Նրանց նաև մեկանգամյա օգտագործման գրիչներ էին տրամադրվում։

Չնայած սահմանված նոր կարգի ու խիստ միջոցների՝ ընտրություններն առանց արտակարգ դեպքերի չեն անցել։  Օրինակ, կորոնավիրուսով վարակակիր անձն անարգել մտել է ընտրատեղամաս ու քվեարկել։

Այդ մասին՝

Կորոնավիրուսով վարակված քաղաքացին քվեարկության է մասնակցել ընտրատեղամասում