Ֆոտոշարք. Գարնանային ձյունն Ախալքալաքի մունիցիպալիտետում

Այսօր՝ ապրիլի 13-ին, Վրաստանի որոշ մարզերում եղանակը ձյունառատ էր։ Ախալքալաքի մունիցիպալիտետում նույնպես ձյուն էր տեղում։

Հիշեցնենք, որ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկություն էր հրապարակել, որ ապրիլի 12-13-ին սպասվում են տեղումներ երկրի ողջ տարածքում։ Ըստ գործակալության կանխատեսման` եղանակը կսկսի բարելավվել վաղվանից, իսկ ապրիլի 15-ից օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա։