Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ընդունել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Վրաստանում, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Հրաժեշտի հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին և տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարներին։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը։ Նշվել է, որ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել և աջակցել խաղաղ գործընթացին։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել հայ դիվանագետին՝ երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում մատուցած ծառայության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ»,- ասվում է տեղեկության մեջ:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն օրեր առաջ հրամանագիր է ստորագրել և Աշոտ Սմբատյանին Վրաստանում նշանակել Հայաստանի Հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպան:

Վրաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Ո՞վ է Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը