Գյուղատնտեսության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Նախարարության հաղորդմամբ, Նոզաձեն ինքնամեկուսացված էր, քանի որ իր ընտանիքի անդամի մոտ էլ էր հաստատվել վարակը։

«Անցած ուրբաթ օրն անցկացված նախնական հետազոտության արդյունքները բացասական էին, թեև փոխնախարարը շարունակում էր մնալ ինքնամեկուսացված»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին երեկ հայտարարել էր, որ Յուրի Նոզաձեն ձեռնպահ է մնացել հանրային բոլոր հանդիպումներից, ժողովներից և ճեպազրույցներից: