Սաակաշվիլին խոստացել էր ուժ չկիրառել. Պուտին

«Սաակաշվիլին խոստացել էր ուժ չկիրառել Աբխազիայում և Հարավային Օսիայում, այնուհետև դուրս եկավ և դրժեց խոստումը», — այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը TASS-ին տված հարցազրույցում:

«Մենք շատ անգամ նրա հետ զրուցել ենք, երբ նա նախագահ էր: Ես Սաակաշվիլիից խնդրել էի, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցը ոչ մի դեպքում չլուծել ռազմական ճանապարհով, և նա ինձ խոստացել էր: Նա ասաց, որ երբեք նման քայլի չի գնա: Այնուհետև դրժեց խոստումը և ստացավ համապատասխան հակահարված», — ասել է Ռուսաստանի նախագահը:

Ռուսաստանի նախագահը խոսել է նաև ռուս-վրացական հարաբերությունների սառեցման մասին՝ նշելով, որ վրացական կառավարությունը հեռացել է Մոսկվայից:

«Մենք ոչ մի կապ չունենք: Շնորհակալ եղեք Միխեիլ Նիկոլոզիին», — ասել է Պուտինը: