Հացի թանկացման վտանգ չկա. փոխնախարար

Ալյուրի, թեփի և գարու ներկրման դեպքում լրացուցիչ վճար է սահմանվում, երեկ կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Թենգիզ Նասարիձեն։

Ըստ նրա՝ թեփի և գարու ներկրման դեպքում սահմանվում է լրացուցիչ վճար՝ 100 լարիի չափով։ Ալյուրի ներկրման դեպքում վճարը կավելանա 50 լարիով, իսկ ընդհանուրը կկազմի 250 լարի՝ տոննայի համար։

Ինչպես նշել է Նասարիձեն, ալյուրի ներմուծման վճարի բարձրացումը ոչ մի կերպ չի ազդի հացի գնի վրա։

«Հացի թանկացման վտանգ չկա, և այս բարդ որոշումը կնպաստի տեղական ցորենի իրացմանը։ Բնականաբար, ժամկետը կերկարաձգվի։ Այս փուլում մինչև մարտի 1-ը կա վերջնաժամկետ, որի ընթացքում գործելու է այդ մեխանիզմը, բայց, իհարկե, մենք կվերահսկենք իրավիճակը, և եթե որևէ միջամտության կարիք լինի, ըստ հարկի կգործենք կամ դրանից առաջ, կամ դրանից հետո»,- ասել է Նասարիձեն։