Հարցվածների 39%-ը կարծում է, որ պետք է միանալ Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցներին. CRRC

Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) սոցիալական հարցման համաձայն՝ հարցվածների մեծամասնությունը՝ 80 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանն ու նրա ղեկավար Վլադիմիր Պուտինն են պատասխանատու Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի համար։

Հարցվածների մեծ մասը՝ 61 տոկոսը կարծում է, որ Վրաստանի կառավարությունը պետք է մեծացնի իր աջակցությունն Ուկրաինային։ 32 տոկոսը կարծում է, որ կառավարությունը բավականաչափ աջակցում է Ուկրաինային, մինչդեռ հարցվածների՝ 2 տոկոսը կարծում է, որ Վրաստանի կառավարությունն ընդհանրապես չպետք է աջակցի Ուկրաինային։ 

Ինչ վերաբերում է արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին Վրաստանի միանալուն, ապա.

  •  հարցվածների 39 տոկոսը կարծում է, որ պետք է միանալ Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցներին, 
  • 27 տոկոսը կարծում է, որ երկիրը պետք է միանա որոշ պատժամիջոցների,
  •  մինչդեռ հարցվածների միայն 19 տոկոսն է կարծում, որ Վրաստանը չպետք է միանա որևէ պատժամիջոցի։ 

Հարցումներն իրականացվել են հեռախոսով՝ մարտի 7-10-ը, մասնակցել է 1 092 չափահաս քաղաքացի։