Հայաստանից եկող ձկնկիթով բեռնված ավտոմեքենան հետ է ուղարկվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնել է, որ վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող ձկնկիթով բեռնված ավտոմեքենա:

Նախարարության փոխանցմամբ, մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի անասնաբույժները սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում բեռի վրա հայտնաբերել են ջերմաստիճանի ռեժիմի խախտման փաստ։

«Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված բեռը (200 կգ ձկնկիթ) ենթակա էր վերադարձման արտահանող երկիր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: