ՀՀ վարչապետը շնորհավորել է Ղարիբաշվիլիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայսաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղերձում ՀՀ վարչապետը ի սրտե շնորհավորել և ջերմ բարեմաղթանքներ է հղել Ղարիբաշվիլիի ծննդյան առթիվ:

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկուստեք ձևավորված գործընկերային սերտ փոխըմբռնումը լավագույնս կնպաստի հայ-վրացական դարավոր կապերի վրա հիմնված երկկողմ բազմաբովանդակ համագործակցության առավել հետևողական ամրապնդմանն ու խորացմանը՝ ի բարօրություն երկու երկների ժողովուրդների:

«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր կարևոր առաքելությունում»,- ասված է ՀՀ վարչապետի տարածած հաղորդագրության մեջ: