Հրապարակվել է Բիճվինթան Ռուսաստանին փոխանցելու պայմանագրի տեքստը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում Ռուսաստանի դե ֆակտո դեսպանատունը հրապարակել է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու պայմանագրի տեքստը։

Փաստաթուղթը կրում է «Համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Աբխազիայի Հանրապետության կառավարության միջև Աբխազիայի Հանրապետության տարածքում գտնվող օբյեկտը Ռուսաստանի Դաշնության սեփականությանը հանձնելու և դրա օգտագործման ձևի մասին» խորագիրը. հրապարակված է ռուսերեն և աբխազերեն լեզուներով:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության սեփականությանը հանձնվող «օբյեկտը» ներառում է շարժական և անշարժ գույք (բացառությամբ հողատարածքների և ծովային տարածքի մի մասի): Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում աբխազական կողմն այն անվճար կհանձնի Ռուսաստանին։

Հարկ է ննշել, որ ռուսական կողմից 49 տարի ժամկետով հողատարածքները՝ դրան կցված օբյեկտով և օբյեկտին հարող ծովային ակվատորիայի հատվածը տարեկան 1 ռուբլու դիմաց կփոխանցվեն։

Վարձակալված հողատարածքների վրա Մոսկվան իրավունք ունի աբխազական կողմի հետ համաձայնությամբ իրականացնել կապիտալ շինարարություն, ռուսական կողմը կունենա շենքերի ու օբյեկտների սեփականության իրավունք։

Փաստաթղթում նշվում է նաև, որ ռուսական կողմը «օբյեկտը, հողատարածքները և ծովի ջրային տարածքի մի հատվածը կօգտագործի պետական ​​պահպանության ենթակա անձանց մասնակցությամբ պետական ​​միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև նրանց հանգստի համար»։

«Օբյեկտի շահագործումը չպետք է իրականացվի ի վնաս Աբխազիայի ինքնիշխանության, անվտանգության, քաղաքական, ռազմական, գիտական, տեխնիկական, տնտեսական և բնապահպանական շահերի»,- ասված է համաձայնագրում։

Ըստ փաստաթղթի, կողմերը պայմանավորվում են, որ պայմանագիրը կնքվում է 49 տարի ժամկետով և ավտոմատ կերկարացվի ևս 15 տարով, եթե կողմերից մեկը մյուսին գրավոր չծանուցի դրա դադարեցման մասին ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ։

Բիճվինթայի բռնակցո՞ւմ, թե՞ Վրաստանին ճնշելու նոր մեխանիզմ

Աբխազական ընդդիմությանը կոչ է արվում զերծ մնալ հակառուսական արտահայտություններից