Հունվար-մարտ ամիսներին արտահանումն աճել է 12.8 տոկոսով

Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության տվյալներով, 2019 թ․ հունվար-մարտ ամիսներին արտաքին շրջանառությունը կազմել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 0,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից:

Նույն ժամանակահատվածում Վրաստանի արտահանումը կազմել է 826 միլիոն դոլար (12,8 տոկոսով ավելի), իսկ ներմուծումը՝ 1,98 միլիոն դոլար (4,7 տոկոսով պակաս)։