Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Թբիլիսիում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ ապրիլի 6-ին, ժամանել է Թբիլիսի։

Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահն աշխատանքային այցով Վրաստան է ժամանել տիկնոջ։

Իլհամ Ալիևը կհանդիպի «Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին և «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Նախատեսված է նաև ընդլայնված ձևաչափով հանդիպում կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ։