Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է համեմատաբար զով և ժամանակ առ ժամանակ տեղումներով եղանակ, տեղ-տեղ հնարավոր են ամպրոպ և քամու ուժգնացում։
Մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 19-ին և 21-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, իսկ մայիսի 20-ին` առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +20, +22 աստիճան։
Արևելյան և Արևմտյան Վրաստանում ևս սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կտատանվի +15, +17, +21, +23 աստիճանի սահմաններում։