Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ջոզեֆ Բորելի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ։

Վարչապետի խոսքով, եվրոպական հեռանկարը, որը երկիրը որդեգրել է հունիսին, ուժեղ մոտիվացիա է Վրաստանի համար և միաժամանակ հսկայական պատասխանատվություն, իսկ Վրաստանում առկա քաղաքական բևեռացումը լուրջ մարտահրավեր է երկրի համար։

Ընդգծվել է, որ Վրաստանն անմիջապես արձագանքել է Եվրոպական խորհրդի որոշմանը և ներկայացրել ԵՄ 12 առաջնահերթությունների կատարման գործողությունների ծրագիր։ Վարչապետը նշել է, որ առաջնահերթությունների հիման վրա ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված են բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում անվտանգության հարցը և Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը։