Իրակլի Օքրուաշվիլին Իվանիշվիլիի սեփական կալանավորն է. Գոցիրիձե

«Իրակլի Օքրուաշվիլին Իվանիշվիլիի սեփական կալանավորն է: Նա բանտնում է գտնվում խոսքի ազատության համար»,- այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ազգային շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն:

Նրա խոսքով, Իրակլի Օքրուաշվիլիի հայտարարությունները ճիշտ և քաղաքականապես սուր էին:

«Իրականում նա այսօր բանտում է իր խոսքի ազատության համար: Իրակլի Օքրուաշվիլիի գործողությունները կատարելապես տեղավորվում են սահմանադրությամբ ցանկացած քաղաքացու տրված խոսքի ազատության մեջ: Նա հունիսի 20-ի հանրահավաքի մասնակիցներից էր, նրա ընտրովի ձերբակալությունը Իվանիշվիլիի անձնական վրեժն է», — հայտարարել է Գոցիրիձեն:

Հիշեցնենք, որ Օքրուաշվիլիին ձերբակալել են խմբակային բռնություն կազմակերպելու մեղադրանքով: Գործը վերաբերում է հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերին: