Իրավիճակը Լարսում

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Նշենք, որ ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։