Ջափարիեձեն գլխից վիրավորվում է ստացել

Զուրաբ Ջափարիձեի կինը՝ Նատա Կորիձեն հայտնել է, որ հանրահավաքի ժամանակ Ջափարիձեն գլխից վիրավորվել է, իսկ հետո համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել։

ՆԳՆ-ի տվյալներով՝ Ջափարիձեն ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը չնախատեսված քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց ռուսական օրենքի նախագիծը։

Խորհրդարանի շենքի մոտ օրենքի ընդունումից հետո բողոքի ակցիան էլ ավելի մեծ թափ ստացավ։ Տեղում մոբիլիզացվել էին ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները, ցույցը ցրելու համար պարբերաբար կիրառում  էին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Կարդացեք նաև՝

«Ռուսական օրենքի» ընդունումն ու հետևանքները. Թբիլիսին մարտի 7-ին