Ջավախքի «ԱրՄաթ»-ների սաները՝ DigiCode Contest 2021 մրցույթի եզրափակչում

DigiCode Contest 2021 կիրառական ծրագրավորման մրցույթի եզրափակիչ փուլ են անցել Ջավախքում գործող «ԱրՄաթ» Դամալայի սան Մարիամ Սահակյանը և «ԱրՄաթ» Հեշտիայի սան Միքայել Անտոնյանը:

Այս տարի մրցույթին ներկայացվել է մասնակցության 748 հայտ, որոնցից 10-ը Ջավախքում գործող «Արմաթ» լաբորատորիաներից: Մայիսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա DigiCode Contest 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը։

Հիշեցնենք, Վրաստանում «ԱրՄաթ» լաբորատորիաները հիմնադրվել են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համատեղ ջանքերով: