Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի Աջարիայի գլխավոր վարչության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են միջազգային մակարդակով Ինտերպոլի «կարմիր ծանուցագրով» հետախուզվող, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1993 թվականին ծնված Ու.Ա.-ին: Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն:
Ըստ նախարարության՝ ձերբակալվածը միջազգային մակարդակով հետախուզվում էր Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների պահանջով՝ ծանր հանցագործության համար:
Այժմ ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը: