Կայացավ Փարաջանովի անվան փողոցի բացման արարողությունը․ լուսանկարներ

Այսօր՝ հունիսի 16-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի անվան փողոցի պաշտոնական բացման արարողությունը։ Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը այսուհետ կկրի հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը: Հենց այդ փողոցում է ծնվել և մեծացել արվեստագետը:

Փողոցի բացման արարողությունը կայացել է Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ փողոցը պաշտոնապես անվանակոչվել է սույն թվականի մարտի 11-ին, իսկ որոշումը կայացվել էր ռեժիսորի մահվան 31-րդ տարելիցին՝ 2021 թվականի հուլիսի 20-ին: Թբիլիսիի Սակրեբուլոյին (Ավագանի) կից գործող Փողոցների վերանվանման հանձնաժողովը միաձայն որոշում էր ընդունել`մայրաքաղաքի փողոցներից մեկը, որտեղ բնակվել է Սերգո Փարաջանովը, անվանակոչել Մաեստրոյի անվամբ: