Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը կնշվի լայնամասշտաբ կրթական և մշակութային միջոցառումներով։
Վրաստանի կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ հոբելյանական միջոցառումների հարցը քննարկվել է Վրաստանի կառավարության և Պատրիարքարանի համատեղ հանձնաժողովի նիստում, որը կայացել է կառավարության վարչական շենքում։
Հանձնաժողովի համանախագահներն են «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ, Ամենասուրբ և Երանելի Շիո Երրորդը։
«Հոբելյանական միջոցառումները, որոնք կմեկնարկեն մայիսի 26-ից, հունիսի 1-ից կստանան լայնամասշտաբ բնույթ և կներառեն ինչպես մշակութային-կրթական ծրագրեր, այնպես էլ գիտական կոնֆերանսներ և ուսանողական արշավախմբեր։
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև Սվետիցխովլոբայի (Մցխեթոբա) տոնը։ Հոկտեմբերի 14-ին նախատեսվում է գիտաժողով՝ «Աստված, Հայրենիք, Մարդ» թեմայով։
Հոբելյանական միջոցառումները կիրականացվեն Վրաստանի կառավարության և Պատրիարքարանի համակարգմամբ», — նշված է հաղորդագրության մեջ։