Դարչիաշվիլին մասնակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին փետրվարի 27-28-ը Ժնևում մասնակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին։

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Տեղեկության համաձայն՝ Իլիա Դարչիաշվիլին ելույթ է ունենալու Մարդու իրավունքների խորհրդի նիստի ընթացքում, նաև հանդիպումներ է ունենալու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ։