Քվեմո Քարթլիում մեկնարկում է հողերի գրանցումը

Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին հանդիպել է արդարադատության նախարարության Հանրային ռեգիստրի ազգային գործակալության ներկայացուցիչների և նահանգի մունիցիպալիտետների քաղաքապետերի հետ՝ կապված հողերի համակարգված գրանցման հետ։

Քվեմո Քարթլիի նահանգային վարչակազմի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, տեղեկատվական հանդիպման շրջանակներում քննարկվել են հողերի համակարգված գրանցման ընթացիկ և նախատեսվող անելիքները։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ սկսվել է հողերի համակարգված գրանցումը։ Քվեմո Քարթլիի տարածքում 2022 թվականին նախատեսվում է հողերի համակարգված գրանցում, որը կլինի անվճար յուրաքանչյուր քաղաքացու համար», — նշել է նահանգապետը:

Ըստ ժամանակացույցի՝ Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը 2022-2024 թվականներին հողամասերը չափագրելու է՝ դրանք գրանցելով որպես մասնավոր, պետական ​​կամ համայնքային սեփականություն։