Թբիլիսիում բնակարանները թանկացել են 8 տոկոսով

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հայտարարության համաձայն՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսն աճել է 0,7 տոկոսով, իսկ տարեկան աճը կազմել է 4,5 տոկոս։

Ըստ նույն վիճակագրության՝ 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ ցուցանիշն աճել է 13,9 տոկոսով։

Նշվում է, որ անշարժ գույքի գների ինդեքսը ներառում է միայն քաղաք Թբիլիսին և այն էլ միայն նորակառույց բնակելի անշարժ գույքի շուկան՝ ինչպես բազմահարկ տների (բնակարանների), այնպես էլ առանձնատների հատվածները։

Geostat-ում նշում են, որ 2021 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ բնակարանների հատվածում գների աճ է գրանցվել 8,2 տոկոսով, իսկ առանձնատների հատվածում գները նվազել են 3,5 տոկոսով։