Կնոջ նկատմամբ բռնության գործադրման կասկածանքով հետաքննություն է սկսվել

Երիտասարդ կնոջ՝ Ռենատա Բեգիաշվիլիի հրապարակային գրառումից հետո, ըստ որի` նա հրապարակավ մեղադրում է տղամարդուն իր նկատմամբ բռնություն գործադրելու համար, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնել են, որ հետաքննություն է սկսվել  Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով`ընտանեկան բռնություն։

Նշենք, որ ապրիլի 24-ին մի կին ֆեյսբուքում գրառում էր կատարել` հայտնելով, որ տարիներ շարունակ իր երեխաների հայրը՝ Շալվա Իաշվիլին, ֆիզիկական բռնություն է գործադրել իր նկատմամբ։

Ինքը՝ Շալվա Իաշվիլին, նույնպես սոցցանցում արձագանքել է նշված հայտարարությանը և հերքել մեղադրանքը։