Կնոջը դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Թբիլիսիի Գլդանի թաղամասում մոտ 5 օր առաջ տղամարդը 30-ից ավելի դանակի հարված է հասցրել կնոջը:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության հարցմանն ի պատասխան հիվանդանոցից ասել են, որ մի քանի ժամ պայքարել են կնոջ կյանքը փրկելու համար։ Հեռուստաընկերության տվյալներով, կինը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ տղամարդը ձերբակալվել է: Նախաքննություն է տարվում Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով` ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ: